ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՕնիԿ Գասպարյանի պահանջի տակ ստորագրած գեներալներին պաշտոնից ազատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:
Ինչպես հայտնի է 2022 թվականի փետրվարի 18-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ վարչապետի առաջարկությամբ Ռոմիկ Մարգարյանին ազատել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Եվ ահա մեկ տարի առաջ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»:

Հայտարարությունը ստորագրել էին մի շարք ՊՆ պաշտոնյաներ, որոնց մեջ էր եղել նաեւ ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս