Ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռը կործանվել է Հավայան կղզիների Կաուայի կղզում՝ ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում։ Այս մասին հայտնում է NBC-ն։

Ավիավթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ։ Ըստ հաղորդման, Croman Corporation ընկերությունից վարձակալած Sikorsky S61-N ուղղաթիռը ընկել է կղզու հարավային հատվածում առավոտյան ժամը 10։00-ի մոտակայքում։ Ուղղաթիռի կործանման պատճառների մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։ Դեպքի առնչրությամբ հետաքննություն է սկսել ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։




Լրահոս