ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ պետի ազատված տեղակալի քրեական գործով իրավապահները որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Անդրանիկ Մակարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:

Քնար Մանուկյան




Լրահոս