
Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդերնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: