ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւր մնաց ուսադիրի արժեքը. զինվորականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը՝ փետրվարի 25-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»: Տարածած հայտարարության մեջ ԳՇ-ն նշել էր, թե զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչև այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է:

Նման հայտարարություն անելն ու այդ հայտարարությամբ սահմանափակվելն անհասկանալի է նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համար: Զարմանում է՝ ինչպե՞ս կարող էր հայտարարությանը կոնկերտ քայլեր չհաջորդել, չէ՞ որ զինվորականներն էլ գիտեին՝ եթե ոչինչ չանեն, ապա այդ ամենը հենց իրենց համար է տխուր վախճան ունենալու:

Ի տարբերություն քաղաքական կամ հասարակական գործիչների, որոնք կարող են ամենատարբեր բնույթի ու բովանդակության հայտարարություններ անել ու դրանք օդում կախված կամ անհետևանք մնան, ապա ուսադիր կրող բարձրաստիճան զինվորականները, ենթադրելի է, պետք է իմանան խոսքի արժեքը:

Զինվորականների՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո, նշենք, որ այդ պահին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրներն ակնկալում էին, որ բարձրաստիճան զինվորականները կիմանան իրենց պահանջին, ու Գլխավոր շատբը կոնկրետ գործողություններ կձեռնարկի: Ո՛չ ԳՇ-ն, ո՛չ էլ արդեն նախկին բարձրաստիճան ու պաշտոնավարող զինվորականները որևէ քայլ չարեցին, ընդդիմադիրների՝ վրանախարույակին պայքարն էլ կարճ ժամանակ անց տեղի տվեց:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հոսեփյան




Լրահոս