Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավարը հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 1996 թվականից լինելով Արմավիրի մարզի Մերձա-վան համայնքի ղեկավար և հանդիսանալով պաշտոնատար անձ, որպես համայնքի ղեկավար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով օժտված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրելու լիազորությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ անձնական այլ շահարգրռվածությունից ելնելով, պաշտո-նեական կեղծիք կատարելու միջոցով, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

Լևոն Պայքարի Գրիգորյանը 1996 թվականից հանդիսանալով Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավար և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով օժտված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտար-ման կամ օգտագործման տրամադրելու լիազորությամբ, անձնական այլ շահագրգռ-վածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ Մերձավան համայնքի սեփականություն հանդիսացող 04-069-405-004, 04-065-405-002, 04-065-405-003, 04-065-402-004 և 04-065-403-002 կադաստ-րային համարների ներքո գտնվող տնամերձ հողամասերն օրենքով սահմանված կարգով օտարելու փոխարեն, չունենալով համայնքի ավագանու համապատասխան որոշում, 2007 թվականի մայիսի 05-ին Մերձավան համայնքի բնակիչներ չհանդիսա-ցող Ռոմիկ Հովսեփյանին, Արտյոմ Մարգարյանին, Աղաբեկ Գրիգորյանին և Սիլվա Ստեփանյանին, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին Ջուլետտա Գրիգորյանին կազմել և անձնական այլ դրդումներով, անհատույց, հանձնել է իր ստորագրությամբ հաստատված բովանդակությամբ ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող քաղվածքներն այն մասին, որ վերջիններիս անուններով շրջխորհրդի գործկոմի 29.09.1990 թվականի՝ իրականում գոյություն չունեցող, թիվ 14 որոշման հիման վրա Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գրանցված է տարբեր չափսերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ, այդ կերպ՝ Լևոն Գրիգորյանն էական՝ ընդհանուր 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս է պատճառել համայնքին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսինքն՝ Լևոն Գրիգորյանին մեղսագրվում են հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

2․ Սիլվա Արսենի Ստեփանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա չհանդիսանալով Արմավիրի մարզի Մերձավան հա-մայնքի բնակիչ 2007 թվականի մայիսի 05-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանից ստացել է վերջինիս ստորագրությամբ հաստատված բո-վանդակությամբ ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող քաղ-վածք այն մասին, որ վերջինիս անվամբ շրջխորհրդի գործկոմի 29.09.1990 թվականի՝ իրականում գոյություն չունեցող, թիվ 14 որոշման հիման վրա Արմավիրի մարզի Մեր-ձավան համայնքում գրանցված է 0,08 հա չափսերի տնամերձ հողամաս, որից հետո Սիլվա Ստեփանյանն օգտագործելով իրավունք վերապահող հիշատակված բովանդա-կությամբ կեղծ քաղվածքը, ներկայացրել է այն ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիան վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքն Արմավիրի մարզի Մերձավան հա-մայնքում գտնվող 0.08 հա չափսերի տնամերձ հողամասի վրա:

Այսինքն՝ Սիլվա Ստեփանյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ք.Մ.




Լրահոս