Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:
Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: