Հրշեջները մարել են Արգավանդում բռնկված հրդեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի սկզբնամասում գտնվող վագոն-տնակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:39-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը:




Լրահոս