ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ամբողջական արգելափակող պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

«Ֆինանսների նախարարը նաև ամբողջական արգելափակող պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ՝ պետական ​​ֆինանսական հաստատություն, որը պատասխանատու է աճի բարձր ներուժ ունեցող ռուսական տնտեսության ոլորտներում կապիտալի ներգրավման համար», – գրել է նա Twitter-ում։




Լրահոս