ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ադրբեջանական հարաբերություններ՝ Արցախի օկուպացիայի գնո՞վ. Իլհամ Ալիևի ուշագրավ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր են ստորագրել: Համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիեւը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ եւ մանրամասնել, թե երբ է սկսվել ձեւավորվել դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ:

Ալիեւի խոսքերն անուղղակի կերպով ապացուցում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գինը եղել է Արցախի օկուպացիան: Եվ միայն 2021 թվականի նոյեմբերից հետո են երկու երկրները սկսել հաստատել դաշնակցային հարաբերություններ:

Նկատենք՝ ՌԴ պաշտոնական այցից ընդամենը մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը Կիևում էր և Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր, այսինքն՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւս հրավիրել է գարնանը այցելելու Մոսկվա։ Այս մասին էլ հայտնում է Հայաստանի կառավարությունը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, Վլադիմիր Պուտինին է հրավիրել Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս