ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսպիսի ահասարսուռ դեպք ես չեմ տեսել. դատավոր Դավիթ Բալայանը չի բացառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին Դատավորների ժողովին մասնակցած դատավորներից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունեն, որ ԱԱԾ-ն էլ կուսումնասիրի իրենց կայացրած որոշումները եւ նրանց նկատմամբ կսկսվի հետապնդում:

Մեզ հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրաասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ոչինչ չբացառեց:
Ինչպես հայտնի է փետրվարի 25-ին դատավորների ընդհանուր ժողովը տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը դատավորների ժողովին:

Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Հավելենք, որ քվորում լինելու համար 129 դատավոր պետք է ներկայանային, սակայն ներկա էին 89-ը: Վերջում եկել են ևս մի քանի դատավոր և նրանց թիվը դարձել է 95, սակայն ժողովը այդպես էլ չկայացավ:

Քնար Մանուկյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս