Ուկրաինայից ներկված ապրանքները կթանկանա՞ն. տնտեսագետը մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ առևտրաշրջանառության վրա: Բավականին դժվարացել է նաեւ Ուկրաինայի հետ Հայաստանի բեռնատար հաղորդակցությունը։ Հայաստանում թռչնամիս արտադրողները չեն կարողանում Ուկրաինայից սոյա եւ եգիպտացորեն ներկրել: Նշենք, որ բացի թռչնամսից Հայաստան Ուկրաինայից ներկրվում է նաեւ կոնֆետ, ձեթ եւ այլն:

ArmLur.am-ը Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեցինք, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Մեր հարցին ի պատասխան տնտեսագետն ասաց. «Բնականաբար դրանք կարժեզրկվեն, բայց ՀՀ բերելը տեխնիկապես կդժվարանա ճանապարհների, պատերազմի պատճառով: Ուկրաինական ապրանք ներկրողները հիմա այլ ուղիներ պետք է գտնեն, դա կարող է լինի Ռուսաստանը, քանի որ այս դեպքում ներմուծումը շահում է: Հայաստանում վաճառվող ուկրաինական ապրանքը կարող է թանկանալ, կարող է եւ չթանկանալ: Ուղղակի պետք է նայել կորոնավիրուսի, նաեւ այս սանկցիաների պատճառով ինչ տեղի կունենա Ռուսաստանում՝ իրենց կբավարարի՞ մթերքը, թե ոչ, որովհետեւ իրենք էլ կարող են դեֆիցիտի խնդիրն ունենալ, չարգելափակեն, բայց ներքին հրահանգներով թույլ չտան երկրից ապրանք դուրս բերել»:

Ս.Հ.




Լրահոս