ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այն տեւել է մոտ երկու ժամ: Նիստի ընթացքում քննարկվել են բացառապես ներքաղաքական հարցեր: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը բավականին լարված է եղել, քանի որ նրա ականջին խոսակցություններ են հասել, թե Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան եւ, տարբեր լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյան տանդեմն իր թիկունքում ինչ-որ գործընթացներ է նախաձեռնում (նրանց հետ է նաեւ մի խոշոր գործարար), դրա համար կտրուկ հայտարարել է, որ շուտով կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր կառաջարկվի: «Ով միացավ` միացավ, ով չէ՝ մենք միայնակ կգնանք ընտրությունների,-ասել է Սարգսյանը` հավելելով,-չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիր չէ»: Այսինքն` իշխանական ճամբարում կրկին սկսել են չվստահել ԲՀԿ-ին ու եւս մեկ անգամ նրան պարտադրում են թուղթ ստորագրել:




Լրահոս