Մարտի 1-ի դեպքերից 14 տարի անց. ոչ մի սպանություն բացահայտված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, թե 2008 թվականի մարտի  1-ի ժամանակ 10 անձի մահվան դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, սակայն հեղափոխությունից մինչ օրս այդ մասով որեւէ բացահայտում առկա չէ, եւ ներկայիս իշխանությունները բավարարվել են միայն նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելով։

Այսօրվա դրությամբ փաստ է մեկ բան՝ 10 զոհերից որեւէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ։ 2020 թվականի ընթացքում , Դատախազության հաշվետվության համաձայն, նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են 200-ից ավելի անձինք,  քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 10-ից ավելի առգրավումներ, կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ, նշանակվել են 50-ից ավելի փորձաքննություններ, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 2000 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք, սակայն, ըստ էության, ոչինչ չի բացահայտվել, քանի որ իշխանությունների համար գերխնդիր էր ոչ թե սպանությունների բացահայտումը, այլ նախկին պաշտոնյաներին ճաղերի հետեւում տեսնելը։

Ն.Հ.

 




Լրահոս