Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են մեկնել Մոսկվա։ «Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքական եւ մշակութային գործիչների հետ, մասնավորապես կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած հանդիպումը»,- մեզ պատմեց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Ընդդիմադիրներն արդեն վերադարձել են Մոսկվայից, պատրաստվում են Արցախում հասարակական կազմակերպություններ հիմնել, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Ի դեպ, ասում են՝ իշխանական շրջանակներից էլ երկու պաշտոնյա են միայն լինում Արցախում՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ու, որքան էլ զարմանալի է, Հայկ Խանումյանը, որը պատերազմից հետո զբաղեցնում է ԱՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս