ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոսկե աքաղաղ» ռեստորանի տնօրենը հանցագործության մասին հաղորդում է տալիս. մատուցողուհուն սպառնացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի նոյեբերի 1-ին Գառնի համայնքի «Ոսկե աքաղաղ» ռեստորանի տնօրենի՝ Դավիթ Մովսիսյանի որդին՝ Ռոման Մովսիսյանը, հայտնվում է դժբախտ պատահարի կիզակետում:

ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Մովսիսյանը պատմեց, որ որդին՝ Ռոմանը, իր ընկերների հետ գնում են ուտել խմելու, որից հետո նստում են մեքենա, որ գնան տուն: Արդյունքում ճանապարհին որդու մտերիմ ընկեր Ռազմիկը իրեն մեքենայից գցում է. «Մեքենայի մեջ Ռազմիկը որդուցս գումար է ուզում, որ գնա խաղատուն, տղաս ասում է, որ գինովցած ես, հիմա գնում ենք տուն: Ռազմիկն ասում է, եթե գումարը չտաս ինձ մեքենայից դուրս կշրպրտեմ, ու այդպես էլ անում է: Հիմա իմ տղային սպանության հոդվածով դատապարտում են, ես արդարություն եմ ուզում: Ռեստորանի մատուցողուհին դատարանում հայտարարում է, որ իրեն ստիպել են իմ տղայի դեմ ցուցմունք տալ՝ սպառնալով երեխաներին տանել մանկատուն»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս