«Թեման փակ է ինձ համար». Լիդուշիկի պատասխանը՝ Անգելինա Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհի Լիդուշիկի հարցազրույցը, որտեղ երգչուհին անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ նրա դստերը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանին, ինչը զայրացրել է Անգելինային եւ ի պատասխան նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում  արձագանքել էր Լիդուշիկին:

ArmLur.am-ը այս մասով փորձեց զրուցել նաեւ Լիդուշիկի հետ, պարզելու համար, թե արդյոք տեսել է Անգելինայի արձագանքը եւ ինչպես կմեկնաբանի այն:

Լիդուշիկը մեզ հետ զրույցւոմ չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ թեման փակ է իր համար. «Չեմ ցանկանում խոսել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս