Ամենամեծ վնասը կկրի տրանսֆերտների բլոկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Ըստ Rate.am կայքի՝ այս ժամերին ընթացքում ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել միջինը 3.50 դրամով։ Մինչդեռ երեկ առավոտյան ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է կազմել, վաճառքինը՝ 5 դրամի սահմաններում։ ArmLur.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպես կանդրադառնա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա:

Նրա խոսքով, այս դեպքում Հայաստանի տնտեսության համար ամենամեծ վնաս կկրի տրանսֆերտների բլոկը:

«Իմ կարծիքով, շատ կտուժի, դա ավելի մեծ գումար է, քան արտահանմման ծավալները եւ միգրանտների խնդիրը կսրվի: Ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի տրանսֆերտների վրա. քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում նույն տրանսֆերտները կփորձեն անել նույն ռուբլիով: Ենթադրենք 10 հազար ռուբլի են ուղարկում, բայց այդ 10 հազար ռուբլին կդառնա ոչ թե նախկին 7 դրամով հաշված, այլ 3-5.5 դրամ: Այսինքն այն ծախսերը, որոնք մարդիկ իրենց ընտանիքների համար են անում՝ բուժման, կեցության, առողջապահական, կրթության խնդիրների համար, չեն կարող ապահովել: Այսինքն կհայտնվեն աղքատության մեջ»,- կանխատեսեց մասնագետը:

Ստեղծված իրավիճակի երրորդ վնասկար կողմը կարող է լինել այն, որ այդ դժվարության պատճառով մեր միգրանտները հնարավոր է վերադառնան Հայաստան: «Այսինքն ձեռնտու չլինի այնտեղ մնալը, աշխատելը, գումարած այն, որ իրենք Ռուսաստանում պետք է սնվեն, իրենց կեցությունն ապահովեն կամ այնտեղ աշխատատեղեր փակվեն, ապա հետ կվերադառնան Հայաստան»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս