
Փետրվարի 28-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի 61-ամյա վարորդը և երեք ուղևորները, «Ֆոլքսվագեն Բորայի» 28-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 23.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21063»-ի 61-ամյա վարորդ Բաբիկ Մանուկյանը մահացել է:
Կատարվում է քննություն: