Չնայած Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները երեկ բանակցություններ են ունեցել, սակայն ռազմական գործողությունների վեցերորդ օրն անգամ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին նոր տեսաուղերձով է հանդես եկել եւ մեկնաբանել բանակցությունների ընթացքը: Նա հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ՌԴ-ն ներկայացրել է իր տեսակետը, Ուկրաինան էլ իր հերթին է առաջարկներ ներկայացրել Դոնբասում գործողությունների ավարտի մասով՝ ասելով, թե մի քանի ազդանշան ամեն դեպքում ստացել են:
Իսկ ինչ եղավ բանակցություններից հետո.
Խարկովի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Սինեգուբովը նշել է, թե ռուսական հարվածների կենտրոնում է հայտնվել բնակելի շրջաններ, եւ այդ ամենն անվանել է ռազմական հանցագործություն եւ ցեղասպանություն ուկրաինական ազգի հանդեպ: Համացանցում Խարկովի իրադարձությունների վերաբերյալ տեսանյութերը բազմաթիվ են:
Իր հերթին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներից հարվածներ են հասցվել:
Այլ տվյալներ եւս հայտնի են. նշվում է, որ ուկրաինացի պաշտպանները խոցել են ռուս օկուպանտների երկու ուղղաթիռ Կիևում:
Մանրամասները՝ տեսանյութում: