ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ նկատմամբ չի եղել. դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ դատավորների ահազանգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին Դատավորների ժողովին մասնակցած դատավորներից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունեն, որ ԱԱԾ-ն էլ կուսումնասիրի իրենց կայացրած որոշումները եւ նրանց նկատմամաբ կսկսվի հետապնդում:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ասաց, որ ինքը նման բան չի տեսել:

Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին դատավորների ընդհանուր ժողովը տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը դատավորների ժողովին:

Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:

Հավելենք, որ քվորում լինելու համար 129 դատավոր պետք է ներկայանային, սակայն ներկա էին 89-ը: Վերջում եկել են ևս մի քանի դատավոր և նրանց թիվը դարձել է 95,սակայն ժողովը այդպես էլ չկայացավ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս