Հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կունենա 9 մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. 55 կգ Ազատ Սեդրակյան, 60 կգ Տիգրան Մինասյան, 63 կգ Վլադիմիր Հարոյան, 67 կգ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ Շանթ Խաչատրյան, 77 կգ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ Գագիկ Հակոբյան, 87 կգ Գևորգ Թադևոսյան, 97 կգ Հայկ Խլոյան:

Թիմին մրցավայր կուղեկցեն ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և մարզիչ Մովսես Կարապետյանը:




Լրահոս