
Ինչպես ArmLur.am-ն հայտնել էր, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա։
ArmLur.am-ը ուսումնասիրեց Կամո Քոչունցի 2020 թվականին ներկայացրած դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Քոչունցը հայտարարագրել է, որ ունի 3 հողամաս՝ երկուսը Արմավիրի մարզի Գրիբոյեդովում, մյուսը՝ Սյունիքի մարզի Խնձորեսկում, մեկ բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում եւ մեկ այգետնակ՝ Ջրվեժում: Քոչունցի կանխիկ դրամը կազմել է 2 մլն 500 հազար դրամ: Իսկ աշխատավարձը կազմել է ամսական 810 հազար դրամ: Քոչունցի կնոջ՝ Արմիդա Քոչունցի կանխիկ դրամը կազմել է 5 մլն 255 հազար դրամ:
Պաշտոնյայի տիկնոջ աշխատավարձը ամսական կազմել է 165 հազար դրամ: ԲՆացի այս, Արմիդա Քոչունցը «Մանանակ» առեւտրի սրահից ստացել է 2 մլն 586 հազար դրամի չափով: Բացի այս, 2020 թվականին նա երկու գույք է վաճառել՝ 10 մլն 600 հազար դրամի եւ 7 մլն 300 հազար դրամի չափով:
Ս.Հ.