Կրկնակի գողություն Աչտաշատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին, ժամը 20.40-ի սահմաններում, ոստիկանություն է զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից փող են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում պատշգամբով մտել են իր տան 2-րդ հարկ և ննջասենյակից գողացել 90.000 դրամ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա տվել է խոստովանական ցուցմունք, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը հայտնաբերվել է:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը նույն տնից նախկինում ևս գողություն է արել:

Փետրվարի 24-ին Արտաշատ քաղաքի նույն բնակիչը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ փետրվարի 21-ի ժամը 11.00-ից փետրվարի 23-ի ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում իր ննջասենյակից գողացել են չորս ոսկյա զարդ, 300 դոլար, 700 եվրո և 100 000 դրամ:

Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին բերման ենթարկված 22-ամյա երիտասարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ այդ գողությունը ևս ինքն է արել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս