ՄԱԿ-ը Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան մարտի 2-ի նիստում բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել ռազմական ուժերը։

«Ագրեսիա Ուկրաինայի դեմ» անվամբ բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից կողմ են քվեարկել 141-ը։ Դեմ է քվեարկել 5 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ձեռնպահ է մնացել 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Հայաստանի հետ միասին ձեռնպահ քվեարկած երկրների թվում են նաև Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը։




Լրահոս