ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ունեցվածք ունի Սյունիքի նորանշանակ մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքը նոր մարզպետ ունի. հարցը կառավարության օրակարգում էր ներառված։ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է նշանակվել Սյունիքի մարզպետ։ Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը միաժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է, եղել է Կալավանի գյուղապետը։ ArmLur.am-ը ուսումնասիրեց Ղուկասյանի ներկայացրած հայտարարագիրը՝ դրամական միջոցների եւ ունեցվածքի մասին:

Նրա՝ 2020 թվականի ներկայացրած հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքերի առկայության մասին որեւէ տեղեկություն չկա: Բանկային հաշվին առկա դրամական միջոցը կազմել է 700 հազար դրամ: Իսկ կանխիկ գումար ունեցել է 250 հազար դրամ: Ստացած եկամուտը գոյացել է սեփական աշխատավարձից, որը ամսական կազմել է 887 հազար դրամ: Բացի այս, նա հայաստանյան բանկերից մեկից ստացել է 439 հազար դրամի փոխառություն:

Կնոջ՝ Աստղիկ Ղուկասյանի հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքերի մասին եւս տեղեկություն չկա: Կանխիկ դրամը 2020 թվականի սկզբին կազմել է 650 հազար դրամ, իսկ տարվերջին կազմել է 50 հազար դրամ: Բայց 2019 թվականի հայտարարագրում նշված է, որ Ասղիկ Անդրանիկի Ղուկասյան Ա/Ձ-ից ստացել է 2 մլն 662 հազար դրամ, իսկ «Թայմ Լենդ» Հիմնադրամից՝ 315 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս