ՊՆ-ն տոնական միջոցառում կանի «Դվին»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումը կկայանա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն տեղի կունենա «Դվին» հյուրանոցում: Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա օրակարգում: Ըստ որի՝ որոշվել է այն անցկացնել «Դվին» համալիրի մեծ դահլիճում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16 հազար 653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13 մլն 322 հազար 100 դրամ: Տեղեկացնենք, որ Հայոց Բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը պետք է տեղի ունենար հունվարի 28-ին, չէր կայացել, որովհետեւ Զինված ուժերի ղեկավար կազմը վարակված էր կորոնավիրուսով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս միջոցառման ֆինանսավորման աղբյուրը գոյանալու է ՙԱմանորին նվիրված միջոցառումներ՚ տողից 18 մլն դրամ և «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ», «Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ» տողից 10 մլն 322 հազար 100 դրամ ծախսերի կրճատման հաշվին: Մեզ հայտնի դարձավ, որ պոլիգրաֆիական աշխատանքի տպագրման ծառայության համար կծախսվի 15 մլն դրամ, պայմանագիր կկնքվի «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի հետ: Ի դեպ, տպագրվելու են պաստառներ:

Ս.Հ.




Լրահոս