ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի մարզպետին ազատելուց առաջ ինչ է տեղի ունեցել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը միաժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է, եղել է Կալավանի գյուղապետը։

Գրել էինք, որ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին խոստացել են տանել Պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեռեւս քաղաքական իշխանություններին իր վերջնական համաձայնությունը չի տվել, արդյոք ուզում է գնալ ՊՆ խորհրդական:

Իսկ ինչ է տեղի ունեցել Սյունիքի արդեն նախկին մարզպետի ազատումից առաջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Ռոբերտ Ղուկասյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը վաղուց է եղել, սակայն քաղաքական իշխանությունները այդ որոշմանը չեն գնացել, քանի որ Մելիքսեթ Պողոսյանի համար փորձել են հարմար աշխատանք գտնել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Մելիքսեթ Պողոսյանին Ռոբերտ Ղուկասյանով փոխարինելով, քաղաքական իշխանությունները բացատրել են հետեւյալ կերպ, թե Սյունիքի մարզպետը ճկուն պետք է լինի, քանի որ այնտեղ շատ հարցեր ու աշխատանքներ կան իրականացնելու:

Քնար Մանուկյան




Լրահոս