![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/image-1-1.jpg)
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակն ստուգելու նպատակով N զորամասում մարտի 3-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։
Զինծառայողները, ըստ պարապմունքների սցենարի, ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները, զբաղեցրել նպաստավոր դիրքեր։