Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար. 11 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս