Շուտով՝ մարտի 14-ին, ATV-ի հեռուստաընկերության եթերում կլինի նոր հեռուստասերիալ: Ելենա Արշակյանի նոր նախագիծը կոչվում է «Լքված ամրոցի պահապանները»:
Այս շրջանում սա Ելենա Արշակյանի եւ նրա թիմի երրորդ նախագիծն է, «Մեր թաղի տղերքը»-ի ու «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալներից հետո:
Նշենք, որ այս նախագծում նույնպես հեռուստադիտողը կտեսնի «Մեր թաղի տղերքը» նախագծում հերոսների մանկության տարիները մարմնավորած դերասաններին՝ Լիլիա Վարդանյանին, Վահագն Թուլբենջյանին, Բաբկեն Վարդանյանին, Ռաֆ Հարությունյանին:Ինչպես նաեւ կխաղան Վարուժան Մարգարյանին, Միկա Ղափլանյանին, Ելենա Բորիսենկոյին, Մերի Մովսեսյանին, Ծովինար Մարտիրոսյանին, Դիանա Խերանյանին և այլոց։
Նոր նախագծի առավել մանրամասները՝ ArmLur.am-ը զրուցել է ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան