Սկսվել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստը։ Նիստի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:

Նրա հետ համակարծիք էր ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, որը նույնպես մասնակցում է այս արտահերթ նիստին: Նրա խոսքով, ատոմակայանի մոտ մարտերը կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների:

Հիշեցնենք, որ այս գիշեր Զապորոժյեի ատոմականի մոտ հրդեհ է տեղի ունեցել, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հավելել է․ «ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, մենք առճակատման չենք ձգտում, բայց եթե այն մեր դեմ սկսվի՝ մենք դրան պատրաստ ենք և կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ»։




Լրահոս