
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։