Ադրբեջանական զինուժը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղի գերեզմանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

«Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս