Ռազմական գործողությունները կտևեն ևս մեկ ամիս. ռուս ռազմական փորձագետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախնական կարող եմ ասել, որ ռազմական գործողությունները կտեւեն եւս մեկ ամիս»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` խոսելով Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների մասին։ Միևնույն ժամանակ փորձագետը ընդգծում է, որ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը՝ նա նշեց. «Լավ կլիներ, որպեսզի Հայաստանն աջակցեր Ռուսաստանին։ Սփյուռքի հետ պետք է աշխատել, ի վերջո հայերն, այնուամենայնիվ, մեզ ավելի մոտ են»: Փորձագետի խոսքով՝ Դոնբասում հատուկ գործողությունը կշարունակվի այնքան, քանի դեռ ՌԴ-ն չի հասնի իր առջև դրված նպատակներին։ Նրա խոսքով՝ իրական բանակցությունների անցնելու համար շփման գծում փոփոխություններ են անհրաժեշտ։

«Յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակը, ներկա պահին դրանք չեն համընկնում։ Երբ իրավիճակը հստակ կլինի, եւ մեր զորքերը կհասնեն իրենց նպատակին, միգուցե բանակցությունների մակարդակն ավելի բարձրանա»,- նշեց ռազմական փորձագետը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս