Համացանցում քիչ առաջ լուրեր էին տարածվել, թե հակառակորդն ինտեսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի «Երասխի» հատվածում:
«Թշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա։ Ամեն կերպ փորձ է կատարվում գրավել բարձունքը, որը մեր զորքը համառորեն պահում է։ Այս պահին տեղում դիրքային փոխհրաձգություն է»,- Facebook-յան օգտատերերից մեկի գրառման հղում անելով՝ տեղեկությունը տարածել էին որոշ ԶԼՄ-ներ։
ArmLur.am-ը կապ հաստատեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ՝ ճշտելու համար լուրի իսկությւոնը: «Նման բան չկա, ես հիմա տարածքում եմ: Սուտ է»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը հերքեց Թևոնյանը:
Հ. Գ. Քիչ առաջ, սակայն, ՊՆ հաղորադագրություն տարածեց. «Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»։
Սևակ Վարդումյան