ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 50-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի վարած Suzuki մակնիշի եւ Երեւանի բնակիչ, 37-ամյա Էդուարդ Մանուկյանի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Ուզում եմ իմանալ՝ արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորում է դրանք:

Լիլիա Մանուկյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:

Լարիսա Արզումանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝

1) 18 տարին չլրացած երեխային,

2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,

3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,

4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:

շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ՝ ըստ տարիքային խմբերի:




Լրահոս