ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական որոշում՝ PR-ի համար. ով է վերահսկելու ծխելու արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։

Իսկ ինչ դրական կամ բացասական էֆեկտներ կարող է ունենալ այս որոշումը: Իհարկե, այս կերպ փորձ է արվում նպաստել, որ քաղաքացիները քիչ ծխեմ կամ ծխելով վնաս չհասցնեն կողքինների առողջությանը: Սա դրական ձեռքբերումներից է, սակայն մյուս կողմից գաղտնիք չէ, որ Երևանի սրճարանները ծխող զբոսաշրջիկների համար ամենագրավիչ տեղերից էին:

Եվ ընդամենը չորս օր հետո ուժի մեջ է մտնում սրճարաններում (այդ թվում բաց տարածքներում) ծխախոտի, ինչպես նաև վերջինիս փոխարինիչների արգելքը: Իհարկե, այսպիսի որոշումներ կայացնելիս հաճախ հղում է արվում միջազգային փորձին՝ ասելով, թե այդպիսի կարգավորումները տարածված են եւ դրական արդյունք են ունեցել:

Սակայն այնպիսի զբոսաշրջային վայրերում, ինչպիսիք են՝ Մյունխենը, Ցյուրիխը, Վիեննան, Մադրիդը, Բրյուսելը, Ամստերդամը, Աթենքը եւ էլի շատ վայրերում սրճարանների բաց հատվածներում ծխելը թույլատրված է: Իսկ այա փոխարինիչներն արգելված են միայն ինքնաթիռներում:

Սակայն այս հանգամանքն էլ դնենք մի կողմ. իսկ ինչպես է իրականացվելու վերահսկողությունը: Խնդիրն այն է, որ Երևանի սրճարաններում միևնույն է շարունակելու են ծխել: Այս օրենքը, ինչպես մնացած բոլոր սահմանափակումները իրականություն չեն դառնալու: Հիշենք պարզապես ամրագոտիները, դիմակները, QR կոդերը, հիմա արդեն աղը և այլն: Պարզապես առաջին մի քանի օրերին, բացառապես PR նպատակներով կտուգանվեն Երևանի կենտրոնի մի քանի սրճարան, հաճախորդներ, ինչն անպայման կցուցադրվի եւ դրանով ամեն ինչ կավարտվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս