Ի՞նչպես շարունակել ապրել, եթե պատրաստ չես թողնել ծխելը․ Մյասնիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, հաղորդավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԱՄՆ բժշկության դոկտոր, Ալեքսանդր Մյասնիկովի հետ հարց ու պատասխանի միջոցով Zakon.kz-ը փորձել է մարդկանց համար որպես ուղեցույց ստանալ սրտի հետ կապված հիվանդություններից խուսափելու տարբերակներ և միաժամանակ գնահատական տալ ծխելուց հրաժարվելու առավելություններին։

– Կա՞ նախատրամադրվածություն սրտի որոշ հիվանդությունների նկատմամբ, ի՞նչ օրինակներ կարելի է բերել։

– Իհարկե կան ռիսկի ֆակտորներ, որոնք մենք չենք կարող փոխել։ Օրինակ տարիքը․ 40-ից ավել տարիքը մարդկանց համար արդեն ռիսկի ֆակտոր է։ Կանանց մոտ կլիմաքսը սկսվում է 50 տարեկանից, համապատասխանաբար սեռական հորմոնների գործողությունները սրտի պաշտպանության համար դադարում են։ Այսպես տղամարդկանց համար ռիսկային տարիքը սկսվում է 40-ից, կանանց մոտ 50-ից։ Մենք չենք կարող փոխել տարիքը, գենետիկան և սեռը։ Մնացած բոլոր գործոնները փոփոխվող են։ Սրտաանոթային հիվանդությունների մասին խոսելիս պետք միշտ ընդգծել, որ մարդասպան առաջին գործոնը ծխելն է։ Ծխելու պատճառով առաջացող ինսուլտը, քաղցկեղը և մյուս հիվանդություններն առաջացնում են քաղցկեղացին նյութերն ու խեժը, որոնք առաջ են գալիս սիգարետի այրման հետևանքով, այլ ոչ թե նիկոտինի պատճառով։ Եվ այս ամենին կան գիտական ապացույցներ։

Մարդասպան երկրորդ գործոնը դա խոլեստերինի բարձր մակարդակն է օրգանիզմում, երրորդ գործոնը շաքարի բարձր տոկոսը, չորրորդը՝ մարդու իրանի ավելացված մակերեսն է՝ տղամարդկանց մոտ 102սմ-ից բարձր, կանանց մոտ 108սմ-ից բարձր, հետևաբար սրա հետ մեկտեղ ֆիզիկական ոչ ակտիվ գործունեությունն է։

– Վատ ո՞ր սովորությունն է ամենաշատը վնասում սրտանոթային համակարգին։

– Միանշանակ ծխելը։ Բոլորը պետք է հասկանան ու գիտակցեն, որ ծխելը առողջության իրական վնաս պատճառող երևույթն է, որ ապացուցված է միլիոնավոր հետազոտություններով։ Նիկոտինը չի հանդիսանում հիվանդությունների հիմնական աղբյուրը։ Նիկոտինը պատասխանատու է միայն կախվածություն առաջացնելու համար։ Ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը սիգարետի ծուխն ու այրման հետևանքով առաջացող քիմիական տարրերն են։ Քաղցկեղի առաջացման 40 % դեպքերում պատճառը ծխելն է, սրտանոթային հիվանդությունների առաջացման 50%-ը, ծխելու հետևանքներն են։ Եթե դուք ծխելուց հրաժարվել եք այսօր, ապա ռիսկային գոտուց դուք դուրս եք գալու միայն երկու տարի անց։ Իսկ այնպիսի հիվադության համար, ինչպիսին է թոքերի քաղցկեղը, միայն 5 տարի անց դուք դուրս կգաք ռիսկային գոտուց։

Ամեն դեպքում ոչ ցանկալի հիավանդությունների առաջացումը ծխող մարդկանց մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան չծխող մարդկանց մոտ։ Այնպես որ, ինչքան շուտ հրաժարվեք ծխելուց, այդքան ավելի առողջ կլինեք։ Եվ դրանում երկու կարծիք կամ ավելորդ խոսակցություններ չեն էլ կարող լինել։ Կան մարդիկ, որոնք նշում են որ իրենց պապը մինչև 100 տարեկանը չիբուխ է ծխել։ Այո կարող է նման բան լինել։ Չէ որ մենք բոլորս տարբերվում ենք իրարից։ Բայց ի՞նչպես դուք կարող եք ստուգել, ձեր բախտը կբերի արդյոք գենետիկական խաղարկությունում, թե ոչ։ Դուք ուզում եք ծխել ու ծխել, և ստանալ ինֆա՞րկտ, թե՞ թոքի քաղցկեղ։ Թե՞ հետո ասել, որ ձեր բախտը բերել է, ու դուք շրջանցել եք այդ վտանգները։ Իսկ եթե ձեր բախտը չբերի։ Եզակի մարդկանց բախտն է բերում ծխելու պարագայում։ Ես ընդգծում եմ, որ անվտանգ ծխել հասկացություն չկա։ Ոչ ծխամորճը, ոչ կալյանը, ոչ սիգարները անվտանգ չեն, ու դա բացահայտ է։

-Ի՞նչպես է նիկոտինը ազդում սրտի վրա, արդյոք սրտի հիվանդությունների առաջացման հիմքում ընկած է նիկոտինը։

– Նախ նշեմ, որ նիկոտինի մեկ կաթիլը ձի չի սպանում։ Մեր օրգանիզմում կան ընկալիչներ, որոնց հետ նիկոտինը կապի մեջ է մտնում օրգանիզմ մտնելիս։ Նիկոտինը սրտին անմիջական վնաս չի պատճառում։ Սիգարետի մեջ այրվելիս ծխախոտը տաքանում է մինչև 10000 C աստիճան։ Այրման ժամանակ առաջանում է ծուխ, և այդ ծխի մեջ, որը ներքաշում է ծխողը կան հազարավոր թունավոր նյութեր։ Հենց այդ նյութերն էլ առաջացնում են ծխելու հետ կապված վտանգավոր հիվանդությունները։

Տեսեք, ծխելը թողնելու համար ձեզ տալիս են նիկոտինային մաստակ կամ սպեղանի։ Իսկ դուք գիտե՞ք թե սպեղանու մեջ ինչքան նիկոտին կա։ Սիգարետի մեկ, թե՞ երկու տուփին համապատասխան։ Ուզում եմ ասել, որ հաճախ նիկոտինային մաստակների կամ սպեղանիների մեջ նիկոտինի պարունակությունը գերազանցում է սիգարետի մեկ տուփին համապատասխան նիկոտինի պարունակությանը։

– Սրտանոթային ի՞նչպեսի հիվանդությունների է հասցնում սիգարետի ծուխը

– Չկա բացառություն, սիգարետի ծուխը կամ ծխելը առաջացնում են հայտնի բոլոր հիվանդությունները սրտի հետ կապված։ Ծխելը սպանում է մարդուն, նրա օրգանիզմը, իսկ ծխի մեջ ամենավտանգավոր տարրերը պարունակվում են այրման միկրոմասնիկների մեջ։ Ի՞նչու է Չինաստանը թոքի քաղցկեղով հիվանդություններով առաջին տեղում աշխարհում։ Այնտեղ հիմնականում ջեռուցումն ապահովվում է ածուխի այրումով։ Նույնն էլ վերաբերվում է սիգարետի ծխին։ Սիգարետի ծուխը մարդսպան է, ոչ թե նիկոտինը, այլ ծուխը։ Եթե դուք հնարավորություն ունեք խուսափելու վտանգավոր հիվանդություններից, որոնք որպես «նվեր» ստանում եք սիգարետ ծխելով, կամ ծուխը շնչելով, ի՞նչու չխուափեք դրանից։ Ներկայումս առաջարկվում են այլընտրանքային սարքեր, որոնք առանց ծուխ են։ Ես չեմ ասում, որ դրանք անվտանգ են, բայց դրանք օգտագործեու դեպքում բացառվում է ծուխը, այսինքն վտանգավոր այն հիվանդությունները որոնք պարունակում է սիգարետի ծուխը։

-Ճի՞շտ է, որ ծխախոտի տաքացման համակարգերը ավելի քիչ վնասակար են քան սիգարետը

-Կան երկրներ որոնք բազմաթիվ այլընտրանքներ են առաջարկում ծխելը թողնելու ճանապարհին, մասնավորապես Մեծ Բրիտանիան նման միջոցներ առաջարկող երկրների մեջ առաջատարն է։ Ծխախոտի տաքացման համակարգերում ծխախոտը չի այրվում, այլ տաքանում է, ինչի հետևանքով առաջանում է աէրոզոլ, որում 95 տոկոսով ավելի քիչ վնասակար տարրեր կան քան սիգարետի ծխի մեջ։ Այս դեպքում արդեն սիգարետին այլընտրանքով փոխարինելով խուսափում եք օրգանզմին բենզոլ, էթինոլ ու հազարավոր նման թունավոր տարրեր մատակարարելուց։ Մեծ Բրիտանիայում նիկոտինային սպեղանիները ու էլեկտրոնային սարքերը ծխելու դեմ պայքարի առաջատար միջոցներն են։ Իհարկե վտանգավոր հիվանդությունների ռիսկի նվազեցումը ապահովելու համար լավագույն միջոցը ծխելը թողնել է։ Եվ դա պետք է անել ինչքան հնարավոր է շուտ։

-Ինչ է կարելի անել առողջության հենց հիմա, որպեսզի ապագայում չդառնալ սրտաբանի մշտական հաճախորդներից մեկը

-Պատասխանը շատ հասարակ է։ Չեզ ուզում ունենալ սրտի հետ կապված հիվանդություններ, շարժվիր, շարժվիր և նորից շարժվիր։ Բարձրացիր աստիճաններով, մի օգտվիր վերելակից։ Եթե 20-րդ հարկում ես ապրում, բարձրացիր մինչև 4-րդ հարկ, հետո նոր նստիր վերելակ։ Ինչքան հնարավոր է մի օգտվիր հասարակական տրանսպորտից, մի քանի կիլոմետր քայլիր, օրվա ընթացքում ֆիզիկական ինչ որ վարժություններ կատարիր։ Ընդհանրապես սրտի հետ կապված հիվանդություններից խուսափելու համար պետք է ունենալ արյան նորմալ ճնշում, խոլիեստերինի նորման մակարդակ, շաքարի նորմալ մակարդակ և մի ծխի։ Շատ հասարակ։




Լրահոս