ՖՈՏՈ. Ուր է կորել երգչուհի Լանա Խաչատրյանը եւ ինչով է այժմ զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետ, հետ», «Սիրտը քո բաց»,«Անուրջ»…Այս երգերը գուցե արդեն մարդիկ չհիշեն, բայց այն ժամանակին երգել է երգչուհի Լանա Խաչատրյանը: Նա ինչպես աննկատ եւ առանց սկանդալների ներխուժեց հայկական շոուբիզնես, այնպես էլ աննկատ հեռացավ ասպարեզից:

ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել պարզելու համար, թե ուր է կորել երգչուհին ու ինչով է այս պահին զբաղված:

ArmLur.am-ը տեղեկացավ, Լանան ներգրավված է երգչուհի Սիրուշոյի թիմում, զբաղվում է «Պռեգոմեշ» հանրահայտ ապարանքանիշի գործունեությամբ: Նա այսօր արդեն երկու երեխաների մայր է, եւ «Ինստագրամ»-ում  ակտիվորեն ներկայացնում է գեղեցիկ ընտանիքի, երեխաների եւ աշխատանքային առօրյան:

Նշենք, որ երգչուհին ամուսնացել է 2013 թվականին: Պսակադրվել են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ, եւ ամուսնությունից հետո նաեւ այլեւս չի զբաղվել երգչուհու կարիերայով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս