![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/2-36.jpg)
Մարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։