![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/1077684-1.jpg)
N զորամասում մարտի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Քննարկվել են ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, զինծառայողների սոցիալ-իրավական ապահովման հետ կապված հարցեր։
Հրամանատարները մատնանշել են առկա խնդիրներն ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: