ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի կենտրոն Հարիսբերգ քաղաքը հայտարարել է իր սնանկացման մասին»,-հաղորդում է Reuters-ը: Իմանալով Հարիսբերգի սնանկացման մասին` նրա ավանդատուները, որոնք հիմնականում Ուոլ Սթրիթի ֆինանսական կորպորացիաներն են, 6 դատական հայց են ներկայացրել նրա դեմ: Սակայն պաշտոնյաներն ի վիճակի չեն վերադարձնել շուրջ 300 մլն դոլարի հասնող պարտքը, քանի որ դա մի քանի անգամ գերազանցում է քաղաքի բյուջեն: Հարկ է նշել, որ Հարիսբերգի քաղաքապետը կտրուկ դեմ էր սնանկություն հայտարարելու դիմումին, քանի որ, նրա կարծիքով, այդ քայլը կարող է վտանգի տակ դնել քաղաքի ապագան, զրկել նրան վարկերից եւ խաչ քաշել որոշ տեղական նախագծերի վրա:




Լրահոս