Կառավարությունը հաստատել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը մարտի 17-ի նիստում հաստատել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունից:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի էր ունեցել 2022 թվականի փետրվարի 19-ին: Ռեկտորի պաշտոնի միակ թեկնածուն գրեթե 3 տարի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն էր:




Լրահոս