ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արհեստական գնիջեցումից կտրուկ բարձրացում. ինչ կատարվեց ձվի շուկայում. քննարկում՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։

Քննարկմանը ներկայացած՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը նախ տեղեկացրեց, որ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել, որ շուկայում կան ցածր գնի հավկիթներ, ու կատարել է ուսումնասիրություն: Քննարկմանը ներկա ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք Նարեկ Նալբանդյան անձի պատճառով է, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվել է։

«Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը արձագանքեց՝ նշելով, որ Նարեկ Նալբանդյանը հիմնադիրն է:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ թե ինչու էր ընկերությունը ձվի շուկայում արհեստական գնիջեցում առաջացրել, բայց այժմ՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, բարձրացրել հավկիթի գները:

Ի դեպ, հանդիպմանը ներկա «Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայուցիցչը՝ Վահե Մարտիրոսյանը, խոստովանեց, որ իրենց ընկերությունը մեկ տարի է, ինչ վնասներ է կրում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս