Այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան 19 թռիչք է նախատեսված, որից 13-ը Մոսկվայից է, 1-ը՝ Կալուգայից, 1-ը՝ Միներալնիե Վոդիից, 3-ը՝ Սոչիից, 1-ը՝ Եկատերինբուրգից։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին գրեթե ամեն օր Ռուսաստանից դեպի Հայաստան ավելի քան 2 տասնյակ չվերթներ են իրականացվում։
Հավելենք նաև, որ կտրուկ բարձրացել են տոմսերի արժեքները: