Մոսկվայում առատ ձյուն է. չվերթները են հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4-ը` չեղարկվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 07։24-ի (Երևանի ժամանակով՝ 08։24) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ մեկը, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ։




Լրահոս