
Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։
Զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգվել են զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։