
Կառավարությունը բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի և պատասխանատու գերատեսչությունների հետ արտահանման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ հաջորդ շաբաթ շոշափելի արդյունք կունենան։
Ազգային ժողովում մարտի 23-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասաց, որ Հայաստանի բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն, քանի որ շատ տնտեսվարողների պայմանագրեր ԱՄՆ դոլարով էին, և այժմ դժվարություններ կան վճարման հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում: