
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը ներկայացված են դիվանագիտական գերատեսչության կայքում։
Զախարովան նաև հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ն կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանում։
«Չնայած սրան՝ Եվրամիությունը ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների հետևում՝ կիրառելով նրանց որպես «մարդկային վահան» և արգելափակելով նրանց ելքը դեպի Ռուսաստան»,- նշել է նա՝ ենթադրելով, որ Եվրամիության կողմից այդ փաստերի ճանաչումը կարող է կոտրել արևմտյան լրատվամիջոցների ստեղծած «կեղծ պատկերը», որոնք խեղաթյուրում են ՌԴ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների իրական պատճառները: